05:30 , 6 նոյեմբեր, 2018Tert.am-ը գրում է
Իտալիայում մաֆիայի հետ կապերի համար 19 տարվա ազատազրկման դատապարտված և Ռեջիո Էմիլիա քաղաքի փոստային բաժանմունքի աշխատակիցներին պատանդ վերցրած 54-ամյա տղամարդը ձերբակալված է, հաղորդում է ANSAգործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ կարաբիներների հատուկ ստորաբաժանումը ներխուժել է փոստի շենք, սակայն հանցագործը չի դիմադրել և ինքնակամ հանձնվել է իրավապահներին: Նրան անմիջապես տարել են հարցաքննության, որի ընթացքում պարզվելու են միջադեպի մանրամասներն ու նման քայլի պատճառները: Մասնաշենքում եղել է չորս կին, նրանցից որևէ մեկը չի տուժել
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ