Անսպասելի վայրեր, որտեղ կարող եք հանդիպել ձեր ճակատագրին


08:13 , 6 նոյեմբեր, 2018

Հաճախ թվում է, որ իրական սեր գտնելը շատ դժվար է։ Արդյունքում շատերը հիասթափվում են և իրենց կյանքը կապում են միայնության հետ։ Բայց մենք ուզում են ցրել այս միֆը և առաջարկել ձեզ մի քանի վայրեր, որտեղ դուք կարող եք գտնել ձեր սիրուն։

Օդանավակայան

Օդանավակայններում միաժամանակ  գտնվում են հազարավոր մարդիկ, որոնց մտքին միայն մի բան կա՝ ճանապարհորդել։ Այդ իսկ պատճառով մի կասկածեք, որ հենց այստեղ կարող եք գտնել ձեր երկրորդ կեսին։

Օրինակ՝ ինչո՞ւ խոսակցություն չսկսել մի անծանոթի հետ, ով նստած է ձեր կողքին։ Իսկ միգուցե սկզբի համար ուղղակի ժպտա՞ք նրան։

Սրճարան

Ենթադրենք՝ դուք կարևոր հանդիպումից առաջ մի քանի ազատ ժամ ունեք։ Ինչո՞ւ չգնալ մոտակա սրճարան, որտեղ կարելի է ժամանակ անցկացնել, ինչպես նաև սուրճ խմել։ Եւ հանկարծակիորեն դուք կնկատեք, որ ձեր շուրջբոլորը միայնակ մարդիկ են, ովքեր հավանաբար եկել են այստեղ իրենց բախտը փորձելու համար։ Հավատացեք, ճիշտ մոտեցման և տրամադրվածության դեպքում սրճարանը կարող է վերջ դնել ձեր միայնությանը։

Խանութ/սուպերմարկետ

Բոլորը ցանկանում են ուտել, այդ թվում՝ նաև գեղեցիկ և միայնակ կանայք/տղամարդիկ։ Այդ իսկ պատճառով մոտակայքում գտնվող խանութը կամ սուպերմարկետը ծանոթության համար շատ լավ վայր կարող են դառնալ։

Հաշվի առեք, որ խանութ գնալու ամենից լավ պահը երեկոն է։ Հենց այդ ժամանակ են բոլոր իդեալական կանայք/տղամարդիկ  աշխատանքից հետո գնում գնումների։ Բաց մի թողեք ձեր հնարավորությունը։