07:14 , 6 նոյեմբեր, 2018
Քրիստիան Դիորի անունը նորաձևության պատմության մեջ ոսկե տառերով է գրված։ Իր մոդելներով Դիորը հագուստի ստեղծումը վերածեց իրական արվեստի։ Նա իրականացրեց փոքրիկ հեղափոխություն՝ կանանց նվիրեց էլեգանտություն, իսկ աշխարհին հաղորդեց ոճ, որով էլ այն գոյատևում է մինչև այսօր։
Ահա նրա մտքերից մի քանիսը, որը թույլ կտա ձեզ ներթափանցել նրա ներքին աշխարհ։
Կանանց մասին
- Իրական կինը պետք է լինի վնասակար և քմահաճ։
- Կանայք ավելի գրավիչ են 30-40 տարեկան հասակում։ Իսկ քանի որ շատ քիչ կանայք են դուրս գալիս 40 տարեկանից, ուրեմն՝ գայթակղության գագաթնակետը կարող է հավերժ տևել։
- Նորաձևությունը՝ նորաձևությամբ, բայց կա կանանց մի խումբ, ովքեր նորաձևությունից հետ մնալով էլ են համակրանք առաջացնում, քանի որ հագնվում են այնպես, ինչպես հագնվել են երջանիկ ժամանակ։
- Օծանելիքը կնոջ մասին ավելի շատ բան է ասում, քան նրա ձեռագիրը։
- Իմ երազանքը կանանց բնությունից փրկելն է։
Նորաձևության մասին
- Դուք չեք կարող շատ ժամանակ հատկացնել ձեր կոշիկներին։ Շատ կանայք կարծում են, որ կոշիկներն այդքան էլ կարևոր չեն, բայց կանանց էլեգանտության իսկական ապացույցն այն է, ինչը նրանց ոտքերին է։
- Էլեգանտությունը միշտ պարզության մեջ է։
- Իմ կարծիքով՝ դիզայներներն իրենցից ներկայացնում են գեղեցիկի կողմերից մեկը։ Որոշ դեպքերում նրանք ցանկությունների տիրակալներն են։ Միայն նրանք կարող են կանանց այնպիսի տեսք տալ, որից հետո հեքիաթային փերիները թոշակի կգնան։