Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու է Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը


19:38 , 5 նոյեմբեր, 2018

Վաղարշակ Հարությունյանը հանդիսանում է, որպես պաշտպանության նախկին նախարար։ Նա ղեկավարել է պաշտպանության նախարարությունը 1999-2000 թվականներին։ 2002 թ. հուլիսի 22-ին ՀՀ Նախագահի հրամանագրով աստիճանազրկվել է գեներալ-մայորի կոչումից։

Նախկին նախարարի անունը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում շրջանառվում էր նաև 2016 թվականի սեպտեմբեր ամսին։ Սակայն հետագայում այդ պաշտոնը զբաղեցրեց Յուրի Խաչատուրովը։