Հակաօքսիդանտային հավելումները խթանում են չարորակ ուռուցքների առաջացումը


00:00 , 6 նոյեմբեր, 2018

Շվեդիայի Գյոթեբուրգի համալսարանում անցկացված հետազոտությունները նոր ապացույցներ են տվել, որ հակաօքսիդանտային հավելումները կարող են խթանել չարորակ ուռուցքների աճը՝ արագացնելով քաղցկեղի առաջացումը: Մասնավորապես, փորձերի արդյունքում հաստատվել է այդ հավելումների վնասակար ազդեցությունը մելանոմայի՝ մաշկի քաղցկեղի առաջացման վրա:

Հետազոտության հեղինակները նշում են, որ վերջին տարիներին գիտնականները ավելի հաճախ են սկսել կասկածել հակաօքսիդանտային հավելումների քաղցկեղից պաշտպանելու արդյունավետության վրա: Գիտնականները ուսումնասիրել են հակաօքսիդանտների ազդեցությունը մարդու և կենդանիների քաղցկեղածին հյուսվածքների վրա: Պարզվել է, որ մարդու և կենդանիների թոքերի և մաշկի քաղցկեղածին հյուսվածքները ակտիվանում են որոշակի հակաօքսիդանտների ազդեցությունից: