Ի՞նչն է ամենաշատը վախեցնում զբոսաշրջիկներին. հարցում


23:00 , 5 նոյեմբեր, 2018

Ուղևորության ժամանակ ճամփորդներն ամենից շատ վախենում են երեխային կորցնել: Համապատասխան հարցումն անցկացրել է Aviasales ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունը: Նշված տարբերակին կողմ է քվեարկել  հարցվածների 29.6 տոկոսը:

Երկրորդ տեղում այս առումով տարբեր պատճառներով որևէ տեղ չմեկնելն է՝ 28.6 տոկոս: Երրորդ հորիզոնականում ոտքը կորցնելու վախն է՝ 24.9 տոկոս:

Ճամփորդները վախենում են նաև կորցնել անձնագիրը կամ հենց իրենք կորել: