Տեխասցի նորապսակները հարսանիքից երկու ժամ անց մահացել են


20:20 , 5 նոյեմբեր, 2018

Սեմ Հյուսթոնի համալսարանի ավարտական կուրսեցիներ Ուիլ Բայլերը և Բեյլի Ակերմանը կեսգիշերին ուղղաթիռով լքում են հարսանեկան արարողությունը, որը տեղի էր ունենում փեսայի ծնողներին պատկանող Տեխասում գտնվող ռանչոյում: Հյուրերն ուրախ ձեռքով էին անում նրանց, երբ Bell 206B ուղղաթիռը թռիչքից անմիջապես հետո բախվում է բլրին և ընկնում: Նորապսակներն ու օդաչուն մահանում են:

Սեմի և Բեյլի ընկերները ցնցված էին: Նրանք ասում էին, որ զույգը երկար պատրաստվել էր այդ օրը անմոռանալի դարձնելու համար: