Համբույրի պատճառով կարելի է ստամոքսի քաղցկեղ ձեռք բերել


19:15 , 5 նոյեմբեր, 2018

Գիտնականները ահազանգում են, որ Helicobacter pylori բակտերիայով վարակված են մոլորակի բնակչության ավելի քան 60%-ը։ Գիտնականների խոսքով՝ հելիկոբակտերը պատկանում է առաջին դասի քաղցկեղածին գեներին, ինչը նշանակում է, որ տվյալ բակտերիայի պատճառով ստամոքսի քաղցկեղ ստանալու հավանականությունը բարձր է։

Հետազոտողները նշում են, որ հելիկոբակտերը առաջացնում է ստամոքսի այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են խոցը և գաստրիտը։ Այդ հիվանդությունները պետք է բուժել բացառապես բժշկի հսկողությամբ։ Դրանց դեպքում ինքնաբուժմամբ զբաղվելը կարող է հանգեցնել քաղցկեղի առաջացման։