Զվարթնոց օդանավակայանը Ազնավուր անվանափոխելու վերաբերյալ Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է. Լիլիթ Մակունց


16:40 , 5 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Մշակույթի նախարարության դիրքորոշումը բացասական է՝ Զվարթնոց օդանավակայանը անվանափոխելու Ազնավուրի անունով. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը:

«Սակայն հաշվի առնելով, թե սոցցանցերում քննարկումները, թե առանձին հայտերը, որոնք ներկայացվել են վերանվանման հետ կապված՝ անհրաժեշտություն առաջացավ, և մեզ առաջարկ հնչեցվեց՝ կազմակերպելու հանրային քննարկում»,-ասաց նա: Նախարարի պաշտոնակատար Մակունցը նշեց, որ հնչում են կարծիքներ, թե ինչպես է որոշվելու հանրային քննարկման արդյունքում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ