ԱՄՆ-ը պատժամիջոցներով փորձում է խեղդել մրցակցությունը. Մեդվեդև


21:00 , 5 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ-ը պատժամիջոցներ և մաքսատուրքեր է սահմանում, որպեսզի «խեղդի մրակցությունը»: Այդ մասին Չինասանում հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը. հայտնում է РИА Новости-ն:

Նրա խոսքով` պրոտեկցիոնիզմի քաղաքականությունը, որը վարում է Վաշինգտոնը, ուղղված է այն բանին, որպեսզի «շատ կոշտ վերահսկողության տակ պահել» ապրանքների և ծառայությունների ազատ փոխանակման համակարգը:

«Ի վերջո, ես վստահ եմ, որ դրանից կտուժի  նաև ամերիկյան տնտեսությունը»,-ասել է նա: