«Իհարկե, կա հիասթափություն». Սիրուշո (Video)


15:30 , 5 նոյեմբեր, 2018

Armeniasputnik.am-ը գրում է.

Հայտնի երգչուհին Մոսկվայում կայացած «Ուրարտու» մրցանակաբաշխության ժամանակ պատասխանել է Sputnik–ի հարցերին։

Կրեմլի պետական պալատում «Ուրարտու» մրցանակաբաշխությանը մասնակցած երգչուհի Սիրուշոն Sputnik–ի հետ զրույցում խոսել է իր ծրագրերի և հանդիսատեսի վերաբերմունքի մասին։ Երգչուհին պատասխանել է նաև հետևյալ հարցին. «Իսկ Հայաստանի ներքաղաքական իրադարձություններն ինչպե՞ս են ազդել նրա կարիերայի վրա»։

Սիրուշո
«Այս պահին շրջագայում եմ «Արմատ» ծրագրով։ Դա համերգաշար է, որը հասցրել է լինել 10 երկրում։ «Արմատը» կհասնի նաև ԱՄՆ, կլինի նաև Մոսկվայում»,– նշում է նա։

Սիրուշոյի խոսքով` բոլոր այն վայրերում, որտեղ հայեր կան, համերգները շատ լավ են անցնում։

«Հայ հանդիսատեսն ընտանիքի նման է։ Քանի որ ես մեծացել եմ հայ հանդիսատեսի աչքի առջև, նրանք ինձ են հարազատի պես ընդունում, ես էլ` նրանց»,– ասում է Սիրուշոն։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ