Թբիլիսիում «Ոչ`Միշային» ակցիա է անցկացվել


15:10 , 5 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Թբիլիսիի կենտրոնում երեկ կայացել է «Ոչ` Միշային, ոչ` Ազգային շարժմանը» կարգախոսով ակցիա. հայտնում է Новости-Грузия-ն: Վերե այգում կայացած ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ անհրաժեշտ է առավելագույնս մոբիլիզացնել ընտրողներին նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ, որպեսզի նախկին իշխող «Ազգային շարժում» կուսակցությունը իշխանության չգա:

Հիշեցնենք, որ առաջին փուլում, որը կայացել է հոկտեմբերի 28-ին,  թեկնածուներից ոչ մեկին չի հաջողվել հավաքել անհրաժեշտ ձայները: Իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սալոմե Զուրաբիշվիլիի հիմնական մրցակիցն է Գրիգոլ Վաշաձեն, որը Միխեիլ Սահակաշվիլիի թիմակիցն է:

Նշենք նաև, որ «Եվրոնյուզ»-ն օրերս գրել էր, որ Սահակաշվիլին սպասում է  իր թիմակցի հաղթանակին, որ Վրաստան վերադառնա: