Հրայր Թովմասյանն ավտովթարի է ենթարկվել


14:05 , 29 մայիս, 2013

Ավտովթարի է ենթարկվել ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Այս մասին Aravot.am-ին հայտնել է ՀՀ ԱՆ մամուլի խոսնակ Կարինե Քալանթարյանը և նշել, որ առավոտյան ժամը 10.50–ին Զաքյան փողոցում 11OS010 համարանիշով Volkswagen ավտոմեքենան, խախտելով երթևեկության կանոնները, բախվել է ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի ծառայողական՝ 007LL55 համարանիշով Toyota Camry ավտոմեքենային. «Վնասվել է նախարարի ծառայողական ավտոմեքենան:

Ինչպես վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդները, այնպես էլ արդարադատության նախարարը, մարմնական վնասվածքներ չեն ստացել: Վթարից հետո Հրայր Թովմասյանը մասնակցել է ՀՀ կառավարության նիստին: Wolcvagen մակնիշի վարորդն ընդունել է, որ բախումը տեղի է ունեցել իր մեղքով»: