Խաչանով. Շնորհակալ եմ իմ թիմին և ընտանիքին քրտնաջան աշխատանքի և աջակցության համար


13:00 , 5 նոյեմբեր, 2018

Հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովը, ով կարիերայի առաջին Masters շարքի տիտղոսն է նվաճել Փարիզի մրցաշարում, շնորհակալություն է հայտնել իր թիմին, ընտանիքին և երկրպագուներին աջակցության համար:

«Անմոռանալի շաբաթ էր այստեղ` Փարիզում: Անհավանական զգացողություններ ունեմ:

Շնորհակալ եմ իմ թիմին և ընտանիքին ծանր աշխատանքի և աջակցության համար:

Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորին ձեր հաղորդագրությունների, բարի խոսքերի և մաղթանքների համար»,- գրել է Խաչանովը Թվիթերի իր էջում:

Փարիզում կայացած Masters 1000 շարքի մրցաշարի եզրափակչում հաղթել է սերբ Նովակ Ջոկովիչին, ով նոյեմբերի 5-ին պաշտոնապես դարձել է աշխարհի առաջին ռակետը, 7:5, 6:4 հաշիվներով:

Անձամբ Խաչանովն այս հաղթանակի շնորհիվ կարիերայի ընթացքում առաջին անգամ ATP-ի վարկանիշային աղյուսակի 11-րդ հորիզոնականն է զբաղեցրել:

Նշենք` Ռուսաստանը ներկայացնող թենիսիստները 2009 թվականից ի վեր չէին հաղթել Masters շարքի մրցաշարերում: