Դուք հիմա ավելի շատ չեք տիրապետում իրավիճակին ու ավելի շատ «փուչ ինքնավստահություն» ունեք, քան հանրապետականները


12:19 , 5 նոյեմբեր, 2018

Հանրապետականը, որը 6 ամիս առաջ ամենաշատը կարար հավաքեր 1200 ձայն (դե, դրանք էլ իսկական հանրապետականների ընտանիք, ցեղ, բարեկամ), այսօր արդեն «պատերի տակ» խոսում է մինչև 20 տոկոս ձայն հավաքելու մասին ու լրիվ տրամաբանական է խոսում, ու դա նրա համար չէ, որ Աշոտյանը, Շարմազանովն ու մնացածը լավն են դարձել, դա իրանց շնորհքը չի, դա ձեր շնորհքն ա։

Դա նրա պատճառովա, որ մինչև իշխանություն դառնալն ինչ ասես, խոստացաք ու 6 ամիս հետո 2 բան չեք արել։
Դա նրանիցա, որ, բացի Նիկոլից, մնացած բոլոր պաշտոնյաները շատ արագ ավելի վատ սկսեցին իրանց պահել, քան հանրապետականները։

Դա ձեր վատ, շատ վատ կադրային քաղաքականությունից ա։

Դա նրանից ա, որ ձեր նախարարներն ինչքան բարեկամ ունեն, գործի են տեղավորել։

Դա նրանից ա, որ ինչքան անսկզբունքային սրիկա կա, ձեր օգտին ա խոսում, ու փոխանակ դուք նրանց նմաններին վանեք ձեզնից, ուրախանում եք էդ խոսքերից։

Դա նրանից ա, որ հանրապետականի նման ինչքան պաշտոնյա կա, եկան, խցկվան ձեր կուսակցություն, ու դուք «գրկաբաց» սաղին ընդունեցիք ու «քաջալերեցիք»։

Դա նրանից ա, որ խաբեցիք, թոշակ չբարձրացրիք, ակներև ոչինչ չփոխեցիք, ոչ մի լավ բան չարիք, որ սոցիալապես ցածր ու միջին խավին գոհացնեք։

Դա նրանից ա, որ Սաշիկի կարմիր գծերն ու կամեռաները մնացին, ակտերը մնացին։

Դա նրանից ա, որ ախրանաները, պադավատներն ու մնացած ամեն ինչը մնաց։

Դա նրանից ա, որ արդեն մանր-մանր սկսում են կոռուպցիոն սկանդալներ հասունանալ։

Դա անհետևանք շոուներից ա։

Դա նրանից ա, որ զիբիլը մնաց, Արեյանը պաշտոն ստացավ, ավագանին էլի սուսուփուս, ինչ ասում են, ձեռ ա բարձրացնում, ու ոչ մի խոսք։

Դա նրանից ա, որ ձեր վարած քաղաքականությունը հանրապետականի վարած քաղաքականության «ժողովրդավար» տեսակն ա։

Դա նրանից ա, որ ՔՊ-ի ու ՀՀԿ-ի տարբերությունն ընդամենը տառերի հապավումի քանակն ա, ու դա նրանից ա, որ դուք շատ արագ հանրապետականների նման կարծեցիք, թե դուք անփոխարինելի եք, ու ոչ մեկ ձեր ձեռից չի կարա էս իշխանությունը վերցնի։

Եվ վերջապես դա նրանից ա, որ ձեր սխալների ու հանրապետականացման շնորհիվ «լեզու դրեցիք» լիքը հանրապետականի բերանը։

Դա նրանից ա, որ ձեր վարած քաղաքականության շնորհիվ հանրապետականը ինքնամաքրվեց անդունդը գլորվելու փոխարեն։

Տղե՛րք, դուք իրավիճակին չեք տիրապետում, տղե՛րք, դուք ագահություն եք անում ու շոուի ու «կտերի» շնորհիվ շատ չեք պահի ժողովրդին։

Կարճ ասած՝ երբ ձեր պատկերացրած 125 տոկոս ձենը չհավաքեք, չասեք. «Մարդկանց մի մասին մոտ հեղափոխությունը դեռ չի հասել», քանի որ իրանց մոտով հասել ու արդեն անցել ա, զգաստացեք։

Դուք հիմա ավելի շատ չեք տիրապետում իրավիճակին ու ավելի շատ «փուչ ինքնավստահություն» ունեք, քան հանրապետականներն էն ժամանակ, երբ պարտվեցին։

Հիշեք, ժողովուրդը հանրապետականից հույսը կտրել էր, դրա համար թուլացել ու հաճույք էր ստանում, ձեզ վրա մեծ հույսեր ունի ու եթե չստանա, հաստատ դուք պիտի թուլանաք ու հաճույք ստանաք։)

Սիրում եմ բոլորիդ։
Ես ջհանդամ, դուք լավ լինեք։
Կղանքը կտուրա բարձրանում ։)