Իրանը, հակառակ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, կշարունակի նավթի վաճառքը. Ռոուհանի


11:20 , 5 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կշարունակի վաճառել իր նավթը` չնայած ամերիկյան պատժամիջոցներին. հայտնում է РИА Новости-ն:

Նոյեմբերի 5-ին ուժի մեջ են մտնում ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցները: Դրանք կվերաբերեն նավթի արտահանմանը: Վաշինգտոնը հայտարարել է, որ մտադիր է իրանական նավթի արտահանումը զրոյի հասցնել, և կոչ է արել գնողներին` հրաժարվել իրանական նավթից: