««Հանրապետություն» կուսակցությունն առանձին է մասնակցելու ԱԺ արտահերթ ընտրություններին». Արամ Սարգսյան


10:51 , 5 նոյեմբեր, 2018

Շնորհակալություն եմ հայտնում բոլոր նրանց, ովքեր հավատում էին «Լույս» դաշինքի առաքելությանն ու հաջողությանը: Ներողություն եմ խնդրում, որ դաշինքն այլևս չկա։ Համոզված եղեք, որ մենք առանձին-առանձին էլ գործելու ենք ի շահ պետության ու ժողովրդի, և այս հարցում այլընտրանք չկա:

«Հանրապետությունը» մասնակցելու է ԱԺ արտահերթ ընտրություններին իր ծրագրերն ու գաղափարները իրականացնելու նպատակով: Մնացածը՝ առաջիկայում...