Դավթաշենի կամրջի վրա տեղի ունեցած վթարի հետևանքով 7 մարդ է տուժել


10:00 , 5 նոյեմբեր, 2018

Shamshyan.com-ը գրում է.

Նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի և Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու քաղաքացիները։

Օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խմբերը։

Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։