Ռուս գիտնականը դանակահարել է գործընկերոջը, որը շարունակ բացահայտում էր իր կարդացած գրքերի վերջաբանը


08:23 , 5 նոյեմբեր, 2018
Tert.am-ը գրում է
Ռուս գիտնականին մեղադրանք է առաջադրվել մահափորձ իրականացնելու համար, երբ վերջինս խոհանոցային դանակով հարվածել է իր գործընկերոջը, որն անդադար բացահայտում էր այն գրքերի վերջաբանը, որոնք ինքը կարդալիս էր լինում:
Ինչպես փոխանցում է Oddity central-ը, խոսքը 55-ամյա Սերգեյ Սավիցկու և 52-ամյա Օլեգ Բելոգուզովի մասին է, որոնք 4 տարի միասին աշխատելիս են եղել Անտարկտիդայի Քինգ Ջորջ կղզու Բելինգշաուզեն ռուսական կայանում: 
Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին: Գիտնականը դանակով հարվածել է իր գործընկերոջ կրծքավանդակին: Ինչպես նշվում է, սա Անտարկտիդայում տեղի ունեցած առաջին մահափորձի դեպքն է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ