01:33 , 5 նոյեմբեր, 2018ԱՄՆ-ում վստահ են, որ Իրանը չի վերսկսի իր միջուկային ծրագիրը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք համոզված ենք, որ նրանք դա չեն անի», – հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
Ավելի վաղ, ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի Մերձավոր Արևելքի գծով օգնական Ռոբերտ Մալլին հայտարարել էր, որ Վաշինգտոնը ձգտում է, որ Իրանում իշխանության գան հավասարակշռված քաղաքականության կողմնակիցները: