Ինչպե՞ս հաղթահարել սթրեսը. խորհուրդ են տալիս հաջողակ մարդիկ


04:02 , 5 նոյեմբեր, 2018

Ժամանակակից աշխարհի անբաժան մասն է կազմում մշտական լարվածությունը։ Երբ նայում ենք հաջողակ մարդկանց, տպավորություն է ստեղծվում, որ նրանց մոտ միշտ ամեն ինչ հոյակապ է, և նրանք չգիտեն, թե ինչ է սթրեսը։ Բայց դա այդպես չէ, և նրանք, ովքեր ինչ-որ բանի են հասել կյանքում, սովորել են հաղթահարել այն։ Եւ իհարկե, ամեն մեկն ունի իր մեթոդը։

Հաջողակ մարդկանց այս խորհուրդները կօգնեն ձեզ հաղթահարել ամենօրյա սթրեսը։

Օգնեք ուրիշներին

Virgin կազմակերպության ղեկավար Ռիչարդ Բրենսոնը խորհուրդ է տալիս ոչ միայն ճիշտ դասավորել առաջնահերթությունները, այլև սովորել օգնել ուրիշներին։

Երբ մենք որևէ լավ բան ենք անում, օգնում ենք մարդկանց, մենք դառնում ենք ավելի մաքուր և երջանիկ։ Այդ իսկ պատճառով էլ, եթե հայտնվել ես ծանր կացության մեջ, ըստ գործարարի՝ պետք է սկսես մտածել այն մարդկանց մասին, ում համար հիմա դժվար է։

Կարգավորեք ձեր աշխատանքը

Twitter-ի հիմնադիրներից Ջեք Դորսին համարում է, որ սթրեսի աղբյուր են հանդիսանում տհաճ և անսպասելի երևույթները, այդ իսկ պատճառով աշխատանքը հարկավոր է պլանավորել և առավելագույնս շարժվել ըստ պլանի։ Կարևոր է ստեղծել հարմար և հաջորդականություն ունեցող կարգացուցակ։

Սիրելով արեք ձեր գործը

Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը նշում է, որ լարվածությունը հաղթահարել իրեն օգնում է իր սերն աշխատանքի հանդեպ, քանի որ չսիրված աշխատանքը ցանկացածի համար սթրեսի աղբյուր կարող է լինել։

Մի արհամարհեք ձեր խնդիրները

Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը նշում է, որ սթրեսի դեմ պայքարելու լավագույն ձևը զգուշավորությունն է։ Որպեսզի հոգեբանական լարվածություն չառաջանա, հարկավոր է գործել ճիշտ ժամանակին։

Փորձեք կենտրոնանալ

Տիմ Կուկը աշխարհում հայտնի Apple կազմակերպության ղեկավարն է։ Նրա ընկերությունը Սթիվ Ջոբսի հետ ազդել է գործարարի աշխարհայացքի վրա։ Նրա կարծիքով՝ որպեսզի հաղթահարես սթրեսը, պետք է կենտրոնանաս այն ամենի վրա, ինչն ամենից լավ է ստացվում քեզ մոտ։