Ֆլորիդայում 1.5 միլիարդ դոլար արժողությամբ հյուրանոց են կառուցում (Photo)


03:04 , 5 նոյեմբեր, 2018

Seminole Hard Rock Hotel & Casino հյուրանոցը որոշել է նոր մասնաշենք կառուցել, որը լինելու է 137 մետր բարձրությամբ և ունենալու է կիթառի տեսք։ Հյուրանոց-կիթառը բացվելու է հաջորդ ամառ։ Հասարակության կարծիքն այս հյուրանոցի մասին երկու մասի է բաժանվել։ Մի մասը գովում է նրա դիզայնը, իսկ մյուս մասն այն համարում է տգեղ։

Այս ծրագրի իրականացման համար 1.5 միլիարդ դոլար ներդրում է արվել։ Ֆորտ-Լոդերդեյլ քաղաքում գտնվող այս շինության շինարարությունը սկսվել է նախորդ տարի, և այսօր արդեն հնարավոր է գնահատել արդյունքները։

Հյուրանոցն ունենալու է 638 համար, սպա կենտրոն և մի քանի ռեստորան։ Մոտակայքում նախատեսվում է կառուցել լողավազանների, ջրվեժների, ափամերձ սրճարանների և ջրային սպորտի համար նախատեսված համալիր։