Opel մակնիշի մեքենան ամբողջությամբ այրվել է


12:30 , 4 նոյեմբեր, 2018
Նոյեմբերի 3-ին՝ ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղարոտ գյուղի վերջնամասում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:45-ին, մարվել՝ 21:05-ին:

Opel Vectra A մակնիշի ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: