Աշխարհում առաջին անգամ արգելվել է արևապաշտպան քսուքների գործածումը


00:00 , 4 նոյեմբեր, 2018

Միկրոնեզիայում գտնվող Պալաու փոքրիկ երկիրն ամբողջությամբ արգելել է արևապաշտպան քսուքները: Հանրապետությունն առաջինն է աշխարհում, որն այդպիսի արգելք է սահմանել, հաղորդում է AFP-ն:

Արգելված նյութերի շարքում հայտնվել են նրանք, որոնք պարունակում են օքսիբենզոն, օկտոկրիլեն և պարաբեններ:

Օրենքն ուժի մեջ կմտնի 2020-ի հունվարի 1-ից: Դրանից ի վեր զբոսաշրջիկնրից կառգրավեն այդպիսի քսուքները, իսկ արգելված արտադրանք վաճառելու համար տեղի վաճառականներին մեծ տուգանքներ կսպառնան՝ մինչև հազար դոլար:

Պալաուում այդպիսի որոշում են կայացրել հանուն կորալների փրկության, որտեղ զբոսաշրջիկների հոսքի հետ միասին բնապահապանական խնդիրներ են սկսվել: