Արագ պատրաստման արիշտաները վտանգավոր են երեխաների համար․ գիտնականներ


20:20 , 3 նոյեմբեր, 2018

Տասնյակ հազարավոր երեխաներ ամեն տարի վնասվածքներ ու այրվածքներ են ստանում արիշտա կամ արագ պատրաստման ապուրներ եփելու ժամանակ: Այս եզրակացությունը կատարվել է ամերիկացի գիտնականների կողմից, ովքեր վերլուծել են 10 տարվա վիճակագրությունը՝ գրում է life.ru-ն։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամենից հաճախ արիշտայի «զոհ» են դառնում նախադպրոցականները և ցածր դասարանի աշակերտները։

«Երբ մենք տաքացնում ենք դրանք [արագ պատրաստվող սնունդը], նրանք դառնում են վտանգի աղբյուր: Ծնողներն ու դայակները պետք է ուշադիր հետևեն երեխաներին, ովքեր փորձում են ինքնուրույն պատրաստել այդ ուտեստները»,- ասել է հետազոտողներից մեկը: