Թրամփը խոստովանել է, որ առաջին տիկնոջ համար դյուրին չէ իր հետ ամուսնացած լինելը


19:00 , 3 նոյեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ առաջին տիկին Մելանյա Թրամփի համար «այնքան էլ դյուրին չէ» իր հետ ամուսնացած լինելը, փոխանցում է  «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այդ մասին նա ասել է Արևմտյան Վիրիջինիայում իր կողմնակիցների առջև ելույթի ժամանակ: Թրամփի խոսքով՝ Մելանյան «հիանալի առաջինն տիկին է»:

«Եվ եթե կարծում եք, որ դյուրին է լինել առաջին տիկին և ինձ հետ ամուսնացած, դա այնքան էլ դյուրին չէ»,-ասել է Թրամփը: