Ուրիշի բողոքները լսել չի կարելի. 4 կարևոր պատճառ դա չանելու համար


14:16 , 3 նոյեմբեր, 2018

Ի՞նչ անել նրանց հետ, ովքեր անընդհատ բողոքում են։

Մենք բոլորս ճանաչում ենք այնպիսի մարդկանց, որոնց հետ յուրաքանչյուր զրույց սահում անցում է կատարում իրենց խնդիրներին։ Իսկ դրանք միշտ կան։ Դժբախտ նևրոտիկի նյարդերն անընդհատ քայքայված վիճակում են, որովհետև միշտ մի խնդիր կա՝ կապված աշխատանքի, ուսման, անձնական կյանքի, սիրելի շան, խցանումների, հարևանների ու այլ գործոնների հետ։

Թվում է, թե ի՞նչ կա այն բանի մեջ, որ լսես հերթական երկար ողբերգական ասքն ուրիշի խնդիրների մասին։ Տհաճ է, այո, սակայն քաղաքավարությունն ու լավ դաստիարակությունը մեզ թույլ չեն տալիս մերժել այդպիսի մարդկանց։ Սակայն դա մեզ հսկայական վնաս է հասցնում։

Ինչո՞ւ չի կարելի լսել ուրիշի բողոքները։

Այս աշխարհը տանել չի կարողանում նրանց, ովքեր անընդհատ նվնվում են։ Տիեզերքը հարմարվում է նրանց, ու հորինված մանր խնդիրները վերածվում են իրական ու լուրջ հարցերի։ Մի անգամ սկսելով բողոքել՝ մարդը կստանա նորանոր պատճառներ դրա համար։

Իսկ ահա թե ինչ վտանգներ են բողոքներն առաջ բերում դրանք լսողների համար։

1. Կենսական էներգիայի կորուստ

Դուք նկատե՞լ եք, որ այդպիսի անիմաստ խոսակցություններից հետո ուժեղ հոգնածություն եք զգում։ Ուրիշի բողոքները քաշում, հանում են ձեր բոլոր ուժերը։ Բացի դրանից՝ նրանք ունակ են նեգատիվը ձգելու դեպի ոչ միայն այն մարդը, ում լսում էիք, այլ հենց դեպի ձեզ։

2. Պարզ մանիպուլյացիա

Հաճախ նա, ով բողոքում է, դա հենց այնպես չի անում, այլ շահադիտական նպատակներով։ Նա հույս ունի, որ դուք ձեր մեղքը կզգաք ձեր հաջողությունների համար, վատ կզգաք, որ բողոքողը դրանք չունի, ու կսկսեք տառապյալին առաջարկել ու ցուցաբերել համակողմանի աջակցություն ու օգնություն՝ ի վնաս ձեզ։

3. Էմոցիոնալ վիճակի վատացում

Նեգատիվի հոսքերից հետո մեր հոգեկան վիճակի համար հեշտ չի լինում, անգամ եթե այդ նեգատիվը ոչ թե քեզ, այլ մեկ ուրիշի է վերաբերում, ու դու միայն լսում ես դա։ Դա հանգեցնում է մեղքի զգացման, բացասական մտքերի, ուժերի կորստի, էմոցիոնալ դիսբալանսի ու նույնիսկ ուղեղի աշխատանքի խանգարումների։

4. Կյանքի նկատմամբ ունեցած հայացքների փոփոխություն

Նույնիսկ եթե դուք անուղղելի լավատես եք, ուրիշի խնդիրներն արագ փոխում են իրավիճակը։ Դուք կսովորեք աշխարհին նայել մութ ակնոցի միջով ու ժամանակի հետ կդադարեք նկատել այն լավը, որը ձեզ շրջապատում է՝ վերածվելով նույնպիսի նվնվան անձնավորության։

Ի՞նչ անել

Հավաքիր քեզ, քաղաքավարությունը մի կողմ դիր ու սովորիր անտեսել բողոքողին։ Դա ձեր ժամանակը, ուժերը, էներգիան, նյարդերն ու ուղեղը փրկելու լավագույն միջոցն է։

Ահա մի քանի կարևոր խորհուրդներ

Վախենում եք կոպիտ մա՞րդ թվալ։ Դե ինչ, կարող եք մնալ փափուկ ու բոլորի համար հասանելի մեկը, բայց պատրաստ եղեք, որ շուրջբոլորը ձեզ վրա բոլորը նեգատիվ են լցնելու՝ ձեզ չնկատելով, իսկ ձեր հոգին շուտով կդառնա աղբամանի նման, որը լցված կլինի ուրիշի խնդիրներով։

Հիշեք՝

Ձեր կյանքն ավելի կարևոր է, քան ձեզ շրջապատողների խնդիրներն ու բողոքները։ Հոգ տարեք ձեր մասին, սիրեք ձեզ ու սովորեք անտեսել տառապյալներին, և դուք միանգամից կնկատեք, որ կյանքն ավելի լուսավոր ու ուրախ է դարձել։