Պաբլո Էսկոբարի թշնամիները 220 մլն դոլար են ծախսել նրան սպանելու համար. նարկոբարոնի այրին նոր բացահայտում է արել (Photo)


13:12 , 3 նոյեմբեր, 2018

20-րդ դարի ամենահայտնի նարկոբարոններից մեկի՝ Պաբլո Էսկոբարի կյանքի մասին մի շարք ֆիլմեր, հեռուստասերիալներ են նկարահանվել, գրքեր են գրվել՝ տարբեր աղբյուրների, տեսակետների մեկնաբանմամբ ներկայացնելով նարկոբարոնի կյանքը:

Սակայն աշխարհում կա մեկը, ով, հավանաբար, գիտի Էսկոբարի մասին ամենաստույգ տվյալներն ու ամենաշատ գաղտնիքները: 



Ինչպես նշում է Daily Mail-ը, խոսքն Էսկոբարի այրու՝ Վիկտորյա Եվգենյա Հենաոյի մասին է, ով մինչ այս լռություն է պահպանել ամուսնու թեմայով: Հայտնի է, որ 15 տարեկանում Էսբոկարի կինը դարձած Հենաոն ամուսնու սպանությունից 25 տարի անց գիրք է գրել՝ անելով մի շարք ուշագրավ բացահայտումներ:

«Կյանքս ու բանտս Պաբլո Էսկոբարի հետ» խորագրով գրքում Հենաոն բացահայտում է, որ ամուսնու թշնամիները՝ «Լոս Պեպես» զինված խմբավորման անդամները, 220 մլն դոլար են վճարել նարկոբարոնի սպանության համար:

Pablo Escobars widow, Victoria Eugenia Henao, is releasing a  book that will reveal  secrets about the Colombian drug lord that have never before been publicized

Հայտնի է, որ խմբավորումը կազմված է եղել Էսկոբարի գործունեությունից տուժած անձանցից ու պայքարել է նրա նարկոկարտելի դեմ:

Բացի այդ՝ այրին գրքում պատմում է Էսկոբարի՝ բանտում վարած ճոխ կյանքի, ինչպես նաև ճաղերի հետևում գտնվելով հանդերձ նարկոկարտելը ղեկավարելու, խոշոր գործարքներ կնքելու մասին:

Նշվում է, որ 57-ամյա այրին երկու տարի է տրամադրել 500 էջանոց գրքի գրմանը:

Հիշեցնենք, որ Էսկոբարը սպանվել է 1993թ. դեկտեմբերի 2-ին՝ Կոլումբիայի ոստիկանության իրականացրած հատուկ գործողության շրջանակում:

Pablo Escobar was killed by the Colombian National Police on December 2, 1993 during a gun battle in Medellin after his hideout location was discovered