Արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ. Մ. Մինասյանն ավարտում է դեսպանի պարտականությունների կատարումը (Video)


11:59 , 3 նոյեմբեր, 2018

Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,
Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: 

Շնորհակալ եմ Հռոմի սրբազան քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկերներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:

ՀԳ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները: