Թրամփը հայտարարել է նոր պատժամիջոցների մասին «Գահերի խաղը» հեռուստասերիալի ոճով


06:22 , 3 նոյեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոյեմբերի 5-ից նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելու մասին, սակայն արել է դա բավական յուրահատուկ ոճով:

Նախագահն իր Twtter-ի էջում «Պատժամիջոցները մոտենում են» գրությամբ նկար է հրապարակել՝ դրանով իսկ հայտարարելով, որ սահմանված պատժամիջոցները շուտով ուժի մեջ կմտնեն:

Հատկանշական է, որ գրությունն ու անգամ տեքստի տառատեսակը շատ նման են հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալից հայտնի «Ձմեռը մոտենում է» արտատահայտությանը: