ԱՄՆ-ում մահացել է Super Mario խաղի հերոսի նախատիպը


01:29 , 3 նոյեմբեր, 2018

Մարիո Սեգալը, ում անունն է կրում Nintendo Super Mario կորպորացիայի ճապոնական խաղի հերոսը, մահացել է 84 տարեկանում, տեղեկացնում է Daily Mirror պարբերականը:

Թերթը գրում է, որ Սեգալը մահացել է հոկտեմբերի 27-ին, շրջապատված ընտանիքի անդամներով, սակայն այդ մասին հայտնի է դարձել ավելի ուշ: Մարիոն ուներ չորս երեխա և 9 թոռ:

Մարինոն շարունակում է լայն տարածում ունենալ Ճապոնիայում, 2017 թ. թողարկվել է խաղի միանգամից երեք նոր տարբերակ: