Թրամփը Իրանի հանդեպ նոր պատժամիջոցների մասին հրապարակում է արել «Գահերի խաղը» ֆիլմի ոճով


23:18 , 2 նոյեմբեր, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը տեղեկացրել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ թվիթերում հայտնի ամերիկյան «Գահերի խաղը» ֆիլմի ոճով հաղորդագրություն հրապարակելով:

Ավելի վաղ ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին հայտարարել էր, որ հաջորդ երկուշաբթի Վաշինգտոնը հակաիրանական պատժամիջոցների շրջանակում ցուցակի մեջ կներառի ավելի քան 700 ընկերությունների:

Իր հերթին, Թրամփը հրապարակել է սեփական լուսանկարը՝ «Սանկցիաները մոտ են» մակագրությամբ՝ հղում անելով «Գահերի խաղը» ֆիլմի «Ձմեռը մոտ է» կարգախոսին:

Image may contain: 1 person, standing and suit