Երաժիշտը ստեղծել է երաժշտական գործիք, որը շատերի մոտ գիշերային մղձավանջների պատճառ կարող է դառնալ (Video)


04:06 , 3 նոյեմբեր, 2018

Կոմպոզիտոր և ֆիլմերի համար երաժշտություն ստեղծող Մարկ Կորվենը ստեղծել է մի երաժշտական գործիք, որն անվանել է «Սարսափելի մղձավանջների շարժիչ»։ Գործիքի ստեղծման հարցում նրան օգնել է կիթառահար Թոնի Դուգգան-Սմիթը։ Պարույրներ, երկաթի կտորներ, մետաղական քանոնի ոլորներ, և գիշերային մղձավանջների  գեներատորը պատրաստ է։