49-ամյա մեքսիկացին լքել է իր տունը թափառաշրջիկ կենդանիներին փրկելու նպատակով (Video, Photo)


01:11 , 3 նոյեմբեր, 2018
Մեքսիկացի Էդգարո «Պերրոս» Զունիգան 2013 թվականին լքել է իր տունը՝ իր առջև նպատակ դնելով օգնել թափառաշրջիկ կենդանիներին։ Վերջին 5 տարվա ընթացքում նա շրջել է 14 մեքսիկական նահանգով։ Այս ընթացքում նա օգնել է ավելի քան 400 կենդանու։ Մեքսիկացին բուժել է նրանց, իսկ հետո հանձնել կենդանիների համար նախատեսված կացարանի աշխատակիցներին։ 49-ամյա մեքսիկացին  իր «փրկարարական խմբի» հետ միասին շարունակում է ճանապարհորդել երկրով մեկ և փրկել կենդանիներին։