Երեխայի ծննդյան և հաջորդ հղիության միջև ընկած լավագույն ժամանակահատվածը


18:51 , 2 նոյեմբեր, 2018

Ամերիկացի գիտնականները պարզել են, թե երբ է կնոջ օրգանիզմը պատրաստ հաջորդ հղիությանը, գրում է ավստրիական Kurier պարբերականը:

Բրիտանական Կոլումբիայի համալսարանի և Հարվարդի հանրային առողջապահության դպրոցի գիտնականները, վերլուծելով ավելի քան մեկ երեխա ունեցող 148544 կանանց տվյալները, եկել են այն եզրակացության, որ 12-18 ամիսը լավագույն միջանկյալ ժամանակն է երեխայի ծննդի և հաջորդ հղիության միջև:

JAMA Internal Medicine գիտական ամսագրում տպագրված հետազոտության համաձայն՝ երեխայի ծննդից հետո 12 ամսից շուտ սկսված հղիությունը վտանգավոր է ցանկացած տարիքի կնոջ համար: Ընդ որում, այն ռիսկային է միայն 35-ից բարձր տարիքի մայրերի համար, իսկ երեխայի դեպքում՝ հատկապես 20-34 տարիքային խմբի կանանց համար: