Համացանցի ստեղծողը հայտարարել է Google-ի և Facebook-ի մոտալուտ կործանման մասին


22:00 , 2 նոյեմբեր, 2018

Բրիտանացի գիտնական Թիմ Բերներս Լին, որին համացանցի ստեղծող են անվանում, հայտարարել է, որ խոշոր IT կորպորացիաները, ինչպես՝ Google-ը և Facebook-ը, վաղ թե ուշ պետք է մասնատել, գրում է  Reuters-ը:

Գիտնականի կարծիքով`այդպիսի ընկերությունները մեծ իշխանություն ունեն և մարդկության գրեթե կեսի մասին տեղեկություններ են պահպանում:

Այնպիսի ընկերություններ, ինչպես՝ Apple-ը, Microsoft-ը, Amazon-ը, Google-ը և Facebook-ը 3.7 տրիլիոն դոլարի չափով ընդհանուր շուկայական կապիտալ ունեն, որը հավասար է անցած տարի Գերմանիայի ներքին համախառն արտադրանքի արդյունքին: