Քեյթ Միդլթոնը, թե՞ Մեգան Մարքլը. որի՞ զգեստապահարանն է ամենածախսատարը


20:20 , 2 նոյեմբեր, 2018

Ավստրալիայում 16 օր շրջափուլի ընթացքում Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը 40 հագուստ է հագել, որոնցից կեսը`կապույտ երանգի, հաղորդում է Daily Mail-ը:

Լրագրողների կարծիքով՝ այդ ամբողջ ընթացքում Սասեքսի դքսուհու հագուստների վրա շուրջ 134 հազար դոլար է ծախսվել: Մեգանը հանրությանն է ներկայացել  Givenchy, Jason Wu կամ Brandon Maxwell ապրանքանիշի հագուստներով:

Նախնական տվյալներով՝ անցնող տարում Քեյթ Միդլթոնն իր զգեստապահարանի վրա մի քանի հազար դոլար է պակաս ծախսել, քան Մեգաանը երկու շաբաթվա ընթացքում: Ուստի նա առավել խնայող է, քան Սասեքսի նորաթուխ դքսուհին: