Բրիտանացի ռեժիսոր և պրոդյուսեր Ռիդլի Սքոթը սկսել է աշխատանքները «Գլադիատոր» ֆիլմի երկրորդ մասի շուրջ: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:
Պարբերականի տվյալներով՝ նախագիծը տվյալ պահին արտադրության վառ փուլում է: Ֆիլմը կթողարկի Paramount Pictures-ը:
Ներկա դրությամբ հայտնի է միայն, որ ֆիլմի ռեժիսրը կլինի Սքոթը, իսկ սցենարի հեղինակ՝ Փիթեր Քրեյգը:
«Գլադիատոր»-ի երկրորդ մասը կպատմի Լուցիայի պատմությունը, որին Մաքսիմուսը փրկել է առաջին ֆիլմում: