Ինքնաթիռների սրահների կեղտոտ գաղտնիքները. եթե քնում եք թռչելիս, ուրեմն՝ պետք է իմանաք այս մասին


17:45 , 2 նոյեմբեր, 2018

Marketplace ընկերության մասնագետները ուսումնասիրություն են անցկացրել և պարզել, թե ինքնաթիռում որ մակերեսներում են ամենաշատ մանրէները կուտակվում:

Փորձաքննության համար Գուելֆի համալսարանի լաբորատորիայի աշխատակիցներն օդանավի սրահի տարբեր մակերևույթներից ավելի քան 100 քսուք են վերցրել, այդ թվում՝ անվտանգության գոտուց, զուգարանի դռան բռնակից, առջևի նստատեղի գրպանից, սեղանից և նստատեղի գլխի հատվածից:

Գիտնականները պարզել են, որ առողջության համար ամենավտանգավոր մակերևույթը նստատեղի գլխի համար նախատեսված հատվածն է։ Այնտեղ բազմանում են ստաֆիլոկոկ, ստրեպտոկոկ և աղիքային բակտերիաները։ Ոչ հիգիենիկ է ճանաչվել նաև նստարանի գրպանը, որի վրա փորձագետները հայտնաբերել են աղիքային բակտերիաների մի քանի տեսակներ։