Շաքարավազի ներմուծման շուկայում «Ալեքս Հոլդինգի» կշիռը 98 տոկոսից նվազել է՝ հասնելով 78-ի. Շաբոյան


13:40 , 2 նոյեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է․

Որևէ շուկայում չի եղել տնտեսվարող,  որին պատկանի շուկայի 100 տոկոսը, ներկայում էլ չունենք նման տնտեսավարող, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նա ընդգծեց, որ գերիշխող դիրք ունեցող տնտեսավարողներ ամբողջ աշխարհում կան, և որևէ երկրի մրցկացային օրենսդրություն չի արգելում գերիշխող դիրք ունենալը:

«Շատ դեպքերում գերիշխող դիրք ունենալը պայմանավորված է օբյետիվ պատճառներով՝ տնտեսվարողի լավ աշխատանքով, ճիշտ կառավարմամբ, ռեսուսրների արդյունավետ օգտագործմամբ: Պետք է այլ հարցադրում անել՝ կա՞ մուտքի խոչընդոտ, թե՞ ոչ: Նպատակը ոչ թե խոշոր ընկերություններին փակել կամ կրճատելն է, այլ ապահովել, որպեսզի ապրանքային շուկաներում չլինեն մուտքի խոչընդոտներ», -  ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ