ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն աշխատանքային այցով մեկնել է Լիբանանի Հանրապետություն


13:05 , 2 նոյեմբեր, 2018

Նոյեմբերի 1 ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով ժամանեց Լիբանանի Հանրապետություն։ Օդանավակայանում Նախարար Տոնոյանին դիմավորեց Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը։ Երկու բարեկամ երկրների պաշտպանության նախարարները ողջունելով իրար, ունեցան կարճ քննարկում։ 

Այսօր՝ նոյեմբերի 2-ին՝ առավոտյան, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այցելեց Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարություն։ Պատվո պահակախմբի ողջույնից հետո Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ դրեց Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին և վառեց անմար կրակը։ Այնուհետև երկու նախարարներն ունեցան աշխատանքային հանդիպում։ Քննարկվեցին համագործակցության համատեղ ծրագրեր տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր։ Հանդիպման ավարտին երկու նախարարները ստորագրեցին ռազմական համագործակցության մասին համաձայնագիր։ 

Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանը մեկնեց հայ խաղաղապահների տեղակայման վայր։