18:00 , 2 նոյեմբեր, 2018Միշտ չէ, որ գինը կարող է համապատասխանել որակին: Ահա այս 4 հնարամիտ միջոցները կօգնեն ձեզ լինել ավելի ուշադիր, որպեսզի տարբերեք իրական գինին կեղծից:
Մեր օրերում ընտրության հնարավորությունը շատ մեծ է: Եվ հենց սրա պատճառով էլ շատ հեշտ կարող եք սխալվել իրական և համեղ գինու հարցում:
Խնդիրն այն է, որ շատ հաճախ մարդկանց են վաճառում էժանագին, ոչ օրիգինալ գինին բավական մեծ գումարով: Իսկ ինչպե՞ս տարբերակել լավը վատից:
![]()
Գնելիս ուշադրություն դարձրեք շշին: Վրացիները խորհուրդ չեն տալիս սափորով գինի գնել՝ պնդելով, որ իրական, համեղ սափորով գինի կա միայն Վրաստանում:
Շշի վրա գտեք, թե երբ է այն շշալցվել և ինչ է իր մեջ պարունակում: Եթե այն իսկապես լավ գինի է, ուրեմն՝ գրված չի լինի բնական գինի:
Բնական գինին կարմիր է, բայց ոչ շատ մուգ: Սպիտակ գինին ոսկեգույն է, բայց առանց երանգների:
![]()
Հիշեք, որ հին հույները գինի շատ էին օգտագործում, որը ջրով էին բացում: Փորձեք և դուք: Եթե այն բացեք ջրով, և ջուրը կարմիր գույն ստանա, ուրեմն՝ գինին իսկական չէ:

Եթե այն հատապտղային գինի չէ, ուրեմն՝ դրա մեջ եղած քաղցրությունը բացառում է գինու՝ իսկական և բնական լինելը: Իրական գինին խիտ համ ունի, որը բացվում է խմելու ընթացքում:
