Որ երկիրը կդառնա Իսլամական խմբավորման հաջորդ զոհը


04:26 , 2 նոյեմբեր, 2018

Հաջորդ երկիրը, որը Իսլամական խմբավորման զոհը կդառնա, հավանաբար Հորդանանը կլինի: Հաղորդվում է The National Interest-ը:

Թերթը գրում է, որ Հորդանանը վտանգված է, չնայած ահաբեկիչների դեմ պայքարում տարածաշրջանում ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկն է: Մոտ 3 հազար հորդանանցիներ միացել են ահաբեկչական կազմակերպությանը և մոտ ապագայում վերադառնալու են հայրենիք, ինչը սպառնալիք կստեղծի երկրի անվտանգության համար:

Իրավիճակը սրվում է գործազրկության, աղքատության, կրոնական ծայրահեղականության և թույլ կառավարման պատճառով: Սիրիացի փախստականները նույնպես կարող են միանալ ահաբեկիչների շարքերին: