Վիսկոնսինի նահանգապետն Օբամային «աշխարհի մեծագույն խաբեբա» է անվանել


03:23 , 2 նոյեմբեր, 2018

Tert.am-ը գրում է

ԱՄՆ Վիսկոնսին նահանգի նահանգապետ Սքոթ Ուոքերն «աշխարհի մեծագույն խաբեբա» է անվանել Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամային և քննադատել նրա նախաձեռնությամբ սահմանված Obamacare առողջապահական ապահովագրության ծրագիրը: Այս մասին հաղորդում է Fox News-ը:
Այս հայտարարությունն անելիս Ուոքերը նաև հիշեցրել է, որ 2013 թվականին Politificat պորտալը «տարվա սուտ» է անվանել ObamaCare-ի հասանելիության մասին Օբամայի արած հայտարարությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ