Ամուսնությունը վատ է անդրադարձել Մեգան Մարքլի առողջության վրա


23:20 , 1 նոյեմբեր, 2018

Երկրպագուները Սասեքսկի դքսուհի Մեգանի ոտնաթաթերի վրա վնասվածքներ են նկատել, երբ նա Նոր Զելանդիայի Ռոտորուայում գտնվող մաորի Տե Պապայուու Մարա ցեղի հոգևոր զարգացման կենտրոնի ողջույնի արարողության ժամանակ հանել էր կոշիկները՝ հաղորդում է Daily mail- ը:

Դքսուհու աջ ոտնաթաթին խոշոր ջրաբշտիկ է առաջացել, իսկ ձախ ոտքի մեծ մատին սպի կա․ փորձագետների կարծիքով՝ սպին կարող է համանման ջրաբշտիկի վիրահատության հետք լինել։

Օրթոպեդ Ռոբերտ Դաֆը համարում է, որ Մեգան Մարքլի ոտնաթաթերի խնդիրները անընդհատ բարձրակրունկ կոշիկներ հագնելն է, ինչը ներառված է թագավորական դրես կոդում։