Իրանը չի վախենում նոր պատժամիջոցներից. Ռոհանի


20:10 , 1 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Իրանը չի վախենում նոյեմբերի 4-ին հաստատվելիք ամերիկյան նոր պատժամիջոցներից. ըստ Թեհրանում լույս տեսնող «Ալիք» թերթի կայքի` հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Մի շարք երկրներ մեզ իրենց զորակցությունը հայտնեցին, մենք կասկած չունենք, որ Միացյալ Նահանգների նոր սադրանքը ձախողվելու է»,- նշել է նա: