21:30 , 1 նոյեմբեր, 201836-ամյա Բլիսը և 8-ամյա Էշլի Քոուլթերը ԱՄՆ-ի Տեխաս նահանգից են: Այս զույգի պատմությունը սկսվել է դեռ 2005թ․-ից: Կանայք պլանավորում էին ծնողներ դառնալ, ինչը մեծ քննարկումների առարկա դարձավ: Նրանք երեխա ունենալու տարօրինակ տարբերակ էին ընտրել: Նրանք աշխարհում առաջին միասեռ զույգն են, ովքեր կարողացել են հերթով կրել իրենց երեխային:

Բեղմնավորման նոր էկո համակարգը համապատասխանել է նրանց:

Սաղմի ձևավորումից հետո բժիշկներն այն տեղափոխել են Բլիսի մարմին, իսկ հետո նորից տեղափոխել են մյուս կնոջ արգանդ, ով էլ կրել է երեխային:

2018թ.-ին ծնվել է նրանց առաջնեկը 3.700 կգ քաշով: Երիտասարդ մայրիկները երեխային անվանել են Սթեթսոն:

«Երբ լույս աշխարհ եկավ մեր տղան, ես ինձ աշխարհի ամենաերջանիկ և հաջողակ կինն էի զգում: Երեխային նայելիս կնոջս եմ հիշում»:

