ՀՀ նախագահը հանդիպել է Օբամայի խորհրդականին


17:10 , 1 նոյեմբեր, 2018

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, ով Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը, այսօր հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ: 

ՀՀ նախագահի աշխատակազմի փոխանցմամբ, զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ։