Դեկտեմբերյան ընտրություններից հետո վարչապետը կհասկանա, որ թմբկահարվող կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կեղծ օրակարգեր էին


15:23 , 1 նոյեմբեր, 2018
Գովե՞մ վարչապետին. վերջապես իր շուրթերից լսվեց այն պարզ ճշմարտությունը, որ հայաստանյան տնտեսության հիմնական խնդիրն արդյունք ստեղծողների (աշխատողների/հարկ վճարողների) թվի քչությունն է՝ համեմատած արդյունք սպառողների (չաշխատողների) թվի հետ։ Դեկտեմբերյան ընտրություններից հետո, երբ ինքն էլ ամբողջ թափով կառուցարկի պատերազմող ու երրորդ աշխարհի երկրի համար անխուսափելի դիտվող կառավարելի կոռուպցիոն համակարգ, վերջիվերջո կհասկանա, որ իր ու իր յուրայինների կողմից թմբկահարվող կոռուպցիան ու դրա դեմ պայքարը կեղծ օրակարգեր էին, ու խնդիրն այլ տեղում է։