Սիրիայում մտադիր են վերականգնել Հալեպ-Դամասկոս երթուղին


13:30 , 1 նոյեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Սիրիայի տրանսպորտի նախարարությունը մտադիր է 2019-ին վերականգնել Դամասկոս-Հոմս և Հոմս-Հալեպ երթուղին: Այդ մասին РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Սիրիայի տրանսպորտի նախարար Ալի Խամուդը:

Նա հայտնել է նաև, որ երկաթուղային գծի 2450 կիլոմետրից 1800 կիլոմետրը քանդված է:

Խամուդն ասել է, որ այդ հարցում Սիրիային կարող է օգնել Ռուսաստանը, որը օգնել է երկրին պատերազմի հարցում: